opulent, wealthy, rich;
abundant, copious.
• . ի-ա հլ. «ճոխ, հարուստ». աւս բառը չէ՛ գործածուած ոսկեդարեան գրականութեան մէջ, բայց սովորական է յետոսկեդարեան շրջանին. ինչ. Ոսկ. յհ. ա. 21. Ածաբ. մկրտ. Նար. Լմբ. պտրգ. որից փարթամանալ Նար. Սարգ. Ոսկիփ. փար-թամացուցիչ Խոր. ի գն. մեծափարթամ Պիտ. փարթամութիւն Ոսկ. յհ. ա. 42. փար-թամաշնորհ Յհ. կթ. բազմափարթամ Պտմ. աղէքս։ Ըստ Ե. եպս. Դուրեան, Բազմ. 1909, 161 փարթամ բառը գործածուած պիտի լի-նի նաև Դան. ա. 3 «... ածել յորդւոց գե-ռութեանն Իսրայելի և ի զաւակէ թագաւո-րութեանն և ի Պարթևաց մանկունս անարա-տըս», որ յետոյ աղաւաղուելով եղաւ «և ի Պարթևաց». աղաւաղութիւնը ակներև է, ո-րովհետև նոյն տեղը եբրայեցին ունի [hebrew word] umin-hapartomim «յիշ-խանաց», որից և յոյնը տառադարձութեամբ -ἀπὸ τῶν φορϑομμὶν (այլ ձ. πορϑομμειν), Այսպէսով փարթամ բառը մի անգամ գոր-ծածուած պիտի լինի Ոսկեդարում։
• = Փոխառեալ պհլ. գաւառական անծանօթ մի ձևից. հմմտ. պհլ. [other alphabet] fratom, պազ. fradum. հպրս. fratama, սոգդ, pr-tmw, զնդ. ❇ fratəma, սանս. [other alphabet] prathama-, որոնք բոլոր նշանա-կում են «առաջին»։ Բայց պահլաւական մի բարբառում անշուշտ նշանակում էր նաև «ազնուական, իշխան», որից փոխառեալ է եբր. յիշեալ [hebrew word] partəmīm «ազ-նուաևանք առ Պարսիկս» Եսթ. ա. 3, զ. 9, Դան. ա. 3, որից նաև յն. φορϑομμιν և վրաց. უორთომმინი փորթոմմինի «իշխան» (գտնը-ւում է եբրայականի համապատասխան տեղը՝ Դան. ա. 3)։ Թէև իրանական բառերը հայերէնից ձևով և նշանակու-թեամբ հեռու են, բայց կապւում են եբրա-յականի միջոցով. երբ հրասախ բառի դէմ կայ փարսախ ձևը, կարող էր նաև fratam ձևի դէմ գտնուիլ *fartam։
• La Croze, Ձեռ. աշխատ. Բազմ. 1897, 8 մարական և եբր. ձևերի հետ։ Brosset JAs. 1834, էջ 369 վրաց. քըր-թամի «նուէր, կաշառք» բառի հետ։ Lag. Urgesch. 959, Justi, Zendsp. 198, Muller. SWAW 38, 579 ևն յիշում են վերի իրանեան ձևերը։ Հիւբշ. KZ 23, 19 և 402. Pers. Stud. էջ 208 թէև իրա-նեանից փոխառեալ է համարում, բայց
• նոյն Arm. Gram. էջ 255 մերժում է ձևի և իմաստի տարբերութեան պատճառաւ-Scheftelowitz BВ 29, 36 իբրև բնիկ հայ կցում է սանս. sphāra «մեծ. ու-ժեղ», հսլ. sporū «ճոխ» բառերի հետ։ (Յիշում են կասկածով Walde 618 և Pokorny 2, 657 հնխ. spē-«գիրանալ, հաստանալ, պարարտանալ» արմատի տակ)։ Գաբրիէլեան ՀԱ 1911, 592 ար-մատը դնում է գւռ. փարթ «փորոտիք»։
• ԳՒՌ.-Ախց. փարթամ, նաև Պլ. Սեբ. Տիգ. փարթամ «խոշոր կազմով, պարթև. յաղթակազմ (մարդ)», Շմ. փարթամ «հա-րուստ, ճոխ. 2. ժանտախտ», Սչ. փարթամ «անամօթ, անպատիւ (միայն իգական սեռի համար գործածուած)»։